-
24.12.2012|
00:19
Գոյություն ունի մանկական վանդալիզմ հասկացություն, երբ խումբը հարձակվում է, ինչ-որ մի բան է անում: Դա ոչ թե նպատակ է, այլ էներգիան արտահայտելու մի ձև:
-
23.12.2012|
15:17
Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց՝ վաճառքի համար կողք կողքի, շարվեշարան կանգնած արհեստական եղևնիների կույտն ուղղակի մարդկանց նյարդերի վրա է ազդում: Սեփական հոգսերի ու մտքերի մեջ խճճված ժողովուրդն իր զայրույթը թափում է մայթերին ըստ հերթականության (փոքրից մեծ) դասավորված եղևնիների վրա:
-
23.12.2012|
14:44
Երեխայի համար առաջին դպրոցը ընտանիքն է: Մեծահասակները շատ կարևոր դեր ունեն երեխայի դաստիարակման հարցում:Հաճախ, երբ ծնողները վիճում են, թվում է` երխան չի հասկանում, բայց ինչպես հետևանքն է ցույց տալիս, նա ոչ միայն ընկալում է ամեն ինչ և «սպունգի» նման ներծծում լավն ու վատը, այլև դառնում է ագրեսիվ, նյարդային, խեղվում է նրա հոգեբանությունն ու ներաշխարհը:
-
22.12.2012|
18:24
Էրեբունու զանգվածի Խաղաղ Դոնի 27 շենքի, 2-րդ մուտքի բնակիչներն արդեն չորրորդ տարին է զրկված են վերելակից: Բազմահարկ շենքի բնակիչների բողոք-դիմումները տարիներ շարունակ անտեսվել և անուշադրության են մատնվել համապատասխան կառույցների կողմից:
-
22.12.2012|
14:39
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Այբուբեն» կրթահամալիրն իրականացնում է «Վերադարձնենք գիրքը երեխաներին» ծրագիրը, որը ներառում է տարբեր մրցութային ծրագրեր՝ նվիրված գրքին:
-
21.12.2012|
17:00
Մի անգամ մի տիրակալ հրամայեց հավաքել իմաստուններին, որպեսզի նրանք որոշեն` որն է մարդու մարմնի ամենակարևոր մասը: Էնդոկրինոլոգը հայտարարեց, որ ամենակարևորը ներքին սեկրեցիոն գեղձերն են, քանի որ նրանք կարգավորում են օրգանիզմի բոլոր ֆունկցիաները:
-
21.12.2012|
14:07
Հեռացած Դեպարդինեն հասարակությունը երկփեղկեց: Նույնիսկ Բեռնար Առնոյի մեկնումը, ում կարողությունը 250 անգամ ավելին էր, այդքան աղմուկ չհարուցեց: Ժան Մարկ Էրոն Դեպարդիեի մեկնումը որակեց խղճուկ արարք: Միշել Սապենը հայտարարեց անկման մասին, իսկ Օրելի Ֆիլիպետին պատահածը անվանեց դասալքություն: Մյուս ճամբարում` Նադին Մորանոն արտիստին անվանեց «մեծ սրտով հսկա», իսկ Լորանս Պարիզոն քննադատեց կառավարության «հարկային խելագարությունը»:
-
21.12.2012|
12:53
Առատ ձյան տեղումների պատճառով ավելի քան 400 հազար մարդ ԱՄՆ-ում մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքից տուժել է 13 նահանգ՝ Նեբրասկան, Արկանզասը, Լուիզիանան, Տեխասը, Կանզասը, Ալաբաման և այլն։
-
21.12.2012|
12:11
Անշարժ գույքի և կադաստրի ոլորտի շփումը քաղաքացիների հետ շատ մեծ է։ Եվ այս բնագավառում որքան քաղաքակիրթ են կազմակերպվում աշխատանքներն ու սպասարկումը, այնքան մեծանում է վստահությունը տվյալ երկրի նկատմամբ։ Իսկ դրա ամենաճիշտ բարոմետրը ժողովուրդն է։ «Գնալով սպասարկումը բարելավվում է, և նպաստավոր պայմաններ են ստեղծվում, քաշքշուկներ չկան»,- մեզ հետ զրույցում հավաստում էին մարդիկ, ովքեր այս տարի անշարժ գույքի տարբեր գործարքներ են կատարել։
-
21.12.2012|
12:05
Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ, մասնավորապես հավատացյալ ժողովուրդը (խոսքը «Եհովայի վկաներ» կազմակերպության մասին չէ), խաբված են։ Այս իրողությունն արդյո՞ք չի նպաստում վստահության կորստին, ինչն այնքա՜ն կարևոր է պետություն-քաղաքացի հարաբերություններում։
blank" class="zoomgraphics">.